Մորս շատ եմ կարոտում։ Շատ եմ տխրում, որ այսպիսի բան եմ պատմում ձեզ՝ տխեցնելով ձեզ նույնպես, սակայն մայրս կյանքից հեռացավ վերջերս, և սա էլ մեր վերջին նկարն է։
Մայրս հիվանդ էր, և մենք բոլորս գիտեինք այդ մասին։ Սպասում էինք, որ օրերից մի օր նա առանց մի խոսքի լքելու է մեզ՝ միայնակ թողնելով, սակայն այն, որ այսքան շուտ կլինի, երբեք չէինք պատկերացնի։
Նա միայն մեր մայրը չէր, այլ մեր տան սյունն էր։ Հուզմունքս այնքան մեծ է, քանի որ հիշում եմ, թե ինչպես էր մայրս կյանքի գնով անում ամեն հնարավորն ու անհնարինը, որ ես ու եղբայրս լավ մարդ մեծանանք։
Առանց հայր մեծացրել է երկուսիս, տվել կրթության, իսկ հիմա էլ պիտի ուրախանար իր ցանածի պտուղներով, վայելեր թոռների ներկայությունը։