Երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի թափանցող վնա_սվա_ծք, հեմոպնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանը։
Ոստիկանները պարզել են, որ վի_րա_վո_րը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 25-ամյա Գարեգին Խ-ն է։
Մինչ բժիշկներն բուժօգնություն էին ցուցաբերում վի_րա_վո_րին, Սևանի ոստիկաններն ու քննիչները, ապա նրանց միացած քննիչ Դավթյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը, ժամը 21։40-ի սահմաններում Գարեգին Խ-ին իրենց գյուղում իրենց տան բակում դա_նա_կով hար_վա_ծել է եղբայրը՝ 33-ամյա Գուրգեն Խ-ն։
Ըստ բժշկի հայտնածի՝ վի_րա_վորն ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվել է վի_րա_հա_տարանում։
Սևանի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են Գուրգեն Խ-ին, ով այնուհետև մոր դիմումի հիման վրա տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարության «Սևան» հոգեկան առողջության կենտրոն։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք դա_նակը։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավթյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։