Սկեսուրիս հետ տեղ էինք գնացել, չտեսի պես էնքան կերավ, վերջում էտ մարդիկ գիտեք՝ ի՞նչ ասեցին ու առանց ամաչելու համաձայնվեց

Մի քանի օր առաջ սկեսուրիս հետ գնացել էինք իրա բարեկամի տուն։ Ես սովորաբար իրա հետ տեղ չեմ գնում, որտև խայտառակ եմ լինում։

Ոչ մի գրամ շնորհք ինքը չունի, ո՛չ սեղանից օգտվելուց, ո՛չ էլ մարդկանց հետ խոսելուց։

Էնքան համոզեց, վերջը վերցրեցի երեխուս գնացի, էտ էլ հատուկ էր ինձ տանում, որ էտ մարդիկ երեխուս նվեր տային։

Շատ լավ մարդիկ էին, հաց բան դրեցին, որ ուտենք սկեսուրս էնպես հարձակվեց սեղանի վրա, որ տեսնողը կմտածեր սա մի տարի հաց չի կերել։

Էտ մարդիկ զարմացած էին մնացել, ամանի մեջ էնքան բան էր լցրել, որ արդեն թափում էր ամանից։

Ուտում էր ու բերանը լիքը խոսում, էն որ չգիտեի, ոնց ասեմ, այ կնիկ սուս կեր գոնե ձենդ չլսենք։

Վերջում վեր կացանք, որ գանք տան տիկինը սկեսուրիս ասում ա, ոնց որ շատ հավանեցիր իմ փաթաթած տոլման, կարողա մի քանի գլուխ դնեմ տանը ուտե՞ս, առանց ամաչելու համաձայնվեց, ես ամոթից գլուխս մտցրել էի սեղանի տակ, ասա մեր տունը բան չկար ուտելու, որ էտ տոլման պետք ա վերցնեիր։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *