Տեղի է ունեցել այրվածքներ ստացած զին_ծառա_յող Պալյան Պողոսյանի հոգեհանգիստը

Այսօր տեղի ունեցավ այրվածքներ ստացած զի_նծա_ռայող Պալյան Պողոսյանի հոգեհանգիստը։

Պալյանը հողին հանձնվեց 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված ազատանցի զինվորների կողքին` Ազատանի զինվորական պանթեոնում։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Պողոսյանը:

Նա այրվածքներն ստացել էր հենակետում բռնկված հրդեհը հանգցնելու ժամանակ։

Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել էր վատթարացում և այն գնահատվում էր ծայրահեղ ծանր:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *