Հայրը դստերը հին ավտոմեքենա նվիրեց ու ասաց, որ այն տանի գրավատուն․․․

Երբեք մի մնացեք այնտեղ, որտեղ ձեզ չեն գնահատում․․․

Հայրը դիմեց դստերը․

—Դու համալսարանը գերազանցությամբ ես ավարտել, ահա քեզ այս մեքենան, որը վաղուց էի գնել։ Այն քեզ սպասել է մի քանի տարի։ Ի դեպ, մեքենան նոր չէ։

Սակայն մինչև այն կտամ քեզ, տար ավտոշուկա ու ասա, որ ուզում ես վաճառել, տես՝ ինչ գին կառաջարկեն դրա համար։

Աղջիկը վերադառնալով՝ ասում է․

—Շուկայում պատրաստ էին վճարել 1000$, քանի որ մեքենան լավագույն վիճակում չէ։

—Լավ, իսկ հիմա տար գրավատուն։

Աղջիկը գալիս է տուն ու պատմում, որ գրավատանը պատրաստ էին դրա դիմաց վճարել 500$։

—Աղջիկս, մի տեղ էլ տար և վերջ․ մի ակումբ կա, որտեղ մեքենաների սիրահարներ են հավաքվում։ Թող այնտեղ էլ տեսնեն։

Աղջիկը ոգրովարված գալիս է տուն․

—Հայրիկ, պատկերացնու՞մ ես, ակումբում մի քանի հոգի առաջարկեցին վաճառել մեքենան, բավականին բարձր գնով պատրաստեին գնել, մեկը անգամ 100 000$ առաջարկեց։ Պարզվեց, շատերը վաղուց էին փնտրել այս մոդելի մեքենա։

Հայրը ասաց․

—Ճիշտ տեղում քեզ գնահատում են։ Եթե չեն գնահատում, մի բարկացիր։ Դա նշանակում է, որ դու սխալ տեղում ես։ Գնահատում են նրանք, ովքեր գիտեն քո արժեքը։ Երբեք մի մնա այնտեղ, որտեղ չեն նկատում քո արժեքավորությունը։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.