ArmLur.am-ը հայտնում է, որ այսօր Արարատի մարզում վթարի հետևանքով մահացած երիտասարդն Ուրցաձոր վարչական շրջանի ղեկավար Վարդան Կարապետյան որդին է՝ ծնված 1989 թվականին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, Այնթափ գյուղի վարչական տարածքում
BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է ճանապարհին կայանված 2 բեռնատարների մեջ։ Վարչական շրջանի ղեկավարի որդու կյանքը փրկել չի հաջողվել: