Մարդս սրտի վիրահատություն ա տարել, տղես մի օր մեր դուռը չբացեց, երեկ էլ զանգեց հորը էնպիսի բան ասեց, որ վերջնականապես մարդս խաչ քաշեց վրան

Ամուսնուս մի ամիս առաջ ենք վիրահատել, տղես էն օրը չգցեց հորը, որ մարդս դիմանար: Ամուսնանալուց հետո, կնիկը էնքան համոզեց ու մարդու ականջը լցրեց, որ վեր կացան գնացին վարձով ապրելու:Ամբողջ օրը մեր տանը պատերազմ էր, կնիկը չէր կարում մեր հետ համակերպվեր, ահավոր փնթի էր, տուն մաքրել հասկացություն չկար մոտը:
Մարդս էլ մի քանի անգամ խոսեց վրան, տեսնեիք ինչ պատերազմ սարքեց: Տղուս ասում էր, քո հերը սիրահարվել ա ինձ:Ավելի մեծ խայտառակություն չէր կարա լիներ, իմ ընտանիքը էտի կործանեց, բայց դե տղես էտքանը չէր հասկանում, կնգա փեշից դուրս չէր գալիս: Մարդս էլ ասեց, վեր կացեք գնացեք, առանձին ապրեք, եթե էս տանը ձեզ լավ չեք զգում:Ամուսնուս, երբ վիրահատեցին, զանգեցի ասեցի, մի օր մեր դուռը չբացեցին, հորը անգամ չասեց՝ ով ա էտ փողը տալու, որ վիրահատվես: Ամուսնուս քուրն ա ուղարկել փող, որ կարացանք վիրահատենք:
Երեկ էլ զանգեց հորը թե իմացի, որ էտ տունը ինձ պիտի կտակես: Մարդս վատացավ, ասեց քո նման անամոթին, ոչ մի բան էլ չի հասնում: Բայց դե վերջում վստահ եմ, իրա տղուն ա տալու, բա ում պետք ա տա:Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.