Ամուսնուս տատը միշտ ինձ քննադատում էր, բայց վերջերս նենց բան արեց, որ ես մինչև էսօր խելքի չեմ գալիս. նրանից նման բան չէի սպասում

Արդեն քանի տարվա հարս եմ: Միշտ ապրել ենք խաղաղ ու հանգիստ մթնոլորտում, չնայած նրան, որ ընտանիքը շատ մեծ է եղել: Ապրում ենք ամուսնուս ծնողների ու տատիկ պապիկի հետ: Սկզբում ինձ շատ դժվար էր հարմարվել այս ընտանիքի վերքուդիրքին, բայց ժամանակի ընթացքում սովորեցի: Ամուսնուս ընտանիքում բոլորը շատ պահանջկոտ են, հատկապես տան կանայք: Տատիկը պահանջկոտ է սննդի հարցում, իսկ սկեսուրս՝ մաքրության:

Ամուսնուս տատիկը միշտ քննադատաբար է մոտենում իմ արած յուրւաքանչյուր գործին: Չկա մի բան, որ ես անեմ ու նա չքննադատի: Սկզբում շատ էի նեղվում, բայց հետո ուղղակի սովորեցի նրա բնավորությանը: Հիմա նույնիսկ չեմ էլ նեղանում: Նրա այդ պահվածքի պատճառով, միշտ մտածել եմ, որ ինձ չի սիրում ու եթե իմ փոխարեն մեկ այլ աղջիկ լիներ, ուրիծ ձև կվերաբերվեր: Բայց ծննդյանս օրը կարծիքս փոխեցի:

35-ամյակս էր: Առավոտյան դուռը բացեց, մտավ սենյակ, ձեռքին տուփ կար, տվեց ինձ ու ասաց.

— Միշտ մտածել եմ, որ մորս նվիրած վզնոցը ոչ մեկին չեմ նվիրի, որովհետև ոչ մեկ արժանի չի լինի, բայց որոշել եմ, որ դու էն մարդն ես, ով ինձնից հետո պիտի կրի էս վզնոցը: Սա իմ համար լոկ զարդ չի, սա իմ համար անգին իր ա, որը ես ժառանգել եմ իմ նախնիներից ու էսօր փախանցում եմ քեզ: Շնորհավոր լինի:

Ես քարացել էի, որովհետև գիտեի, թե այդ զարդն ինչ արժեք ունի ու ինչ կարևոր նշանակություն ունի ամուսնուս տատի համար: Այն պահին, երբ նա դա ինձ վիրեց, ես հասկացա, որ նա ինձ շատ է սիրում, այնքան, որ իրեն պատկանող վզնոցը նվիրում է ինձ, որ ես էլ փոխանցեմ իմ սերունդներին: Հասկացա, որ նրա բոլոր քննադատությունների տակ թաքնված է մեծ սեր ու հարգանք իմ հանդեպ:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.