Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սպիտակ բիկինի է կրում։

Դերասանուհին արձակել է մազերը, իսկ մեկնաբանությունների հատվածում կատակել է․
«Ես էլ ունեցա այսպիսի լուսանկար»։ Նա օգտագործել է նաև «հանգիստ», «ամառային տրամադրություն» հեշթեգերը։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին ամառային կերպարում էր։ Նրա մազերը հյուսված էին, առանց շպարի էր։

«Յուրաքանչյուր ամառ օրգանիզմիս համար սպանություն է», — հրապարակումը հումորով մակագրել էր երիտասարդ մայրիկը։